ՄԽ համանախագահները բազմիցս հիշատակել են ԼՂ Ի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i2269-ՄԽ_համանախագահները_բազմիցս_հիշատակել_են_ԼՂ_Ի_բանակցային_սեղանի_շուրջ_վերադառնալու_անհրաժեշտությունը
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին պայմանավորվածությունների հաստատման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 13:58 Asia/Tehran
  • ՄԽ համանախագահները բազմիցս հիշատակել են ԼՂ Ի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին պայմանավորվածությունների հաստատման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներում:

Այս մասին բազմիցս հիշատակել են Մինսկի խմբի եռանախագահները, մասնավորապես վերջերս ՌԴ արտգործնախարարը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ինչպիսի մոտեցում ունեն միջնորդները Ղարաբաղի ` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցին և արդյոք հնարավոր չէ մասնակցության հարցը սուր դնել` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակման պարագայում:

«Երբ ասում եք Ադրբեջանը շարունակի ապակառուցողական կեցվածքը, արդյոք, հնարավոր կլինի՞ Ղարաբաղին ներգարվել բանակցություններում, հարց է առաջանում` ո՞ւմ հետ: Ղարաբաղը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, եթե այն շարունակի ապակառուցողական մոտենալ բանակցային գործընթացին, դժվար կլինի բանակցային գործընթացը առաջ մղել»,-հավելեց ԱԳ նախարարը:

Նա նկատեց, որ բանակցությունների ընթացքում շեշտվում է, որ ԼՂ-ն պետք է ներկայացված լինի ոչ միայն վերջնական պայմանագրի փուլում, այլև հիմնախնդրի կարգավորման տարբեր փուլերում: