Դա ուղղակի չի լինելու․ Մհեր Գրիգորյանը ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i227086-Դա_ուղղակի_չի_լինելու_Մհեր_Գրիգորյանը_այսպես_կոչված_Զանգեզուրի_միջանցքի_մասին
Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այսպես է պաշտոնյան պատասխանել այդ «միջանցքի» անհրաժեշտության մասին Բաքվից և Անկարայից չդադարող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2024 14:15 Asia/Tehran
  • Դա ուղղակի չի լինելու․ Մհեր Գրիգորյանը ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այսպես է պաշտոնյան պատասխանել այդ «միջանցքի» անհրաժեշտության մասին Բաքվից և Անկարայից չդադարող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Մենք արդեն քանիցս կրկնել ենք, որ կան «կարմիր գծեր»։ Դա («Զանգեզուրի միջանցքը» - խմբ.)պարզապես անհնար է: Ես նույնիսկ չեմ ուզում դա քննարկել և մեկնաբանել։ Դա չի լինի, պարզապես չի լինի», - հավելել է նա։

Հայաստանն անխոնջ կերպով կրկնելու է, որ պատրաստ է և ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցությունները չափազանց պարզ և դոգմատիկ կանոններով՝ ինքնիշխանության և իր տարածքով անցնող երթուղիների նկատմամբ իրավազորության շրջանակներում։

Ադրբեջանը ապաշրջափակման շրջանակներում Հայաստանից փաստացի պահանջում է արտատարածքային միջանցք՝ Նախիջևան դուրս գալու համար։ Այդ պահանջներն ակտիվորեն աջակցում է Թուրքիան։

Ընդ որում, արդեն տևական ժամանակ է, որևէ առաջընթաց չկա տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։