Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i227098-Հնագույն_քաղաքակրթությունների_ֆորումի_8_րդ_նախարարական_հանդիպումը_Երևանում
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2024 15:06 Asia/Tehran
  • Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը Երևանում

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։

Հանդիպման մեկարկին կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես ձևաչափում նախագահող, հանդես է եկել բացման խոսքով, որից հետո ելույթներով հանդես են մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները:

Կայացել է մտքերի փոխանակում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է «Երևանի հռչակագիրը»:

mfa.am