Հունական «Էթնոս» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասի
https://parstoday.ir/hy/news/armenia-i227194-Հունական_Էթնոս_պարբերականը_ծավալուն_հոդված_է_հրապարակել_Հայաստանի_Խաղաղության_խաչմերուկ_նախաձեռնության_մասի
Հունաստանի «Էթնոս» պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա տարածաշրջանային ու միջազգային նշանակության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 16:50 Asia/Tehran
  • Հունական «Էթնոս» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասի

Հունաստանի «Էթնոս» պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա տարածաշրջանային ու միջազգային նշանակության մասին։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու տնտեսական զարգացմանը՝ կապելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքները։

Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կապող օղակի դիրքը զգալի ներուժ է բացում։

«Խաղաղության խաչմերուկի» միջոցով նախատեսվում է զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ ներառելով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր։

Հոդվածի համաձայն՝ նախաձեռնության հիմնական նպատակներից է նպաստել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը՝ տնտեսական, քաղաքական և մշակութային ամուր կապերի միջոցով։

Հոդվածում շեշտադրվում է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը պահանջում է բաց սահմաններ և ենթակառուցվածքների զարգացում։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսը ևս աջակցություն է հայտնել այս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում։

Հոդվածում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից, ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան, Հունաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Հոդվածում նշվում է, որ այս նախաձեռնությունը կարող է Հարավային Կովկասը վերածել միջազգային առևտրի և համագործակցության առանցքի։

Հոդվածում նաև ընդգծվում է տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանը կապել Սև ծովի և Պարսից ծոցի տարածաշրջանները՝ ընդլայնելով ավտոմոբիլային փոխադրումների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման հնարավորությունները։

Հոդվածում եզրափակվում է, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարևոր ներդրում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

armenpress.am