ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i227248-ՀՀ_ռազմարդյունաբերության_կոմիտեի_պատվիրակությունը_Հանոյում_մասնակցել_է_vietnam_defence_expo_2024_ցուցահանդեսին
Դեկտեմբերի 19-22–ը Վիետնամում գտնվում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 12:26 Asia/Tehran
  •  ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Դեկտեմբերի 19-22–ը Վիետնամում գտնվում էր ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։

Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց Հանոյում այդ օրերին կազմակերպված Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին, Վիետնամի Ժողովրդական Բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ունեցավ մի շարք հանդիպումներ Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

news.am