Ամանորի գիշերը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնության կարգ
https://parstoday.ir/hy/news/armenia-i227580-Ամանորի_գիշերը_Հայ_առաքելական_բոլոր_եկեղեցիներում_կկատարվի_նռան_օրհնության_կարգ
Ամանորի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում 12:00-ին կկատարվի նռան օրհնության կարգ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 31, 2024 17:55 Asia/Tehran
  • Ամանորի գիշերը  Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի  նռան օրհնության կարգ

Ամանորի գիշերը ՝ դեկտեմբերի 31-ին, Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում 12:00-ին կկատարվի նռան օրհնության կարգ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս.Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների Խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը նշեց՝ նուռը ունի 365 հատիկ, որոնք խորհրդանշում են տարվա բոլոր օրերը:

 Ըստ նրա՝ նռան կլոր տեսքը աշխարհի և տիեզերքի խորհրդանիշն է:

«Ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը ժամը 12-ին, հնչում են եկեղեցու զանգերը և կատարվում է նռան օրհնության կարգ:  Մենք հավատացյալներին հրավիրում ենք Աստծուն փառաբանելու և օրհնված նուռը իրենց տուն տանելու՝ տարին օրհնությամբ սկսելու համար: Եթե մենք մեր կյանքը ապրում ենք յուրովի, մենք կարող ենք մեր կյանքի ընթացքին հանդիպել ամենատարբեր դժվարությունների, փորձությունների, սակայն, երբ մենք մեր տարին սկսում ենք Աստծո օրհնությամբ, վստահաբար նա մեր հավատքի համաձայն մեզ պիտի հեռու պահի ամեն տեսակի չարիքից ու փորձություններից»,- նշեց Տեր Արսեն քահանա Սարոյանը:

Նա ընդգծեց՝ Ամանորի գիշերը մարդիկ գալիս են եկեղեցի նախ փառք տալու Աստծուն, անցնող տարվա ընթացքում պարգևած բյուր օրհնությունների, բարիքների համար, ապա աղոթքի մեջ խնդրելու, որպեսզի գալիք տարում շնորհի խաղաղ և անփորձանք օրեր: 

armenpress.am