Հայաստանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i228156-Հայաստանը_ողջունել_է_Գազայի_հատվածում_հրադադարի_մասին_համաձայնագիրը
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2025 11:13 Asia/Tehran
  • Հայաստանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը։

Այդ մասին նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության X-ի էջում։

ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնպաստի պաղեստինցի ժողովուրդի անվտանգության ապահովմանը և ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն և կայունություն ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում:

«Բարձր են գնահատվում միջազգային հանրության, հատկապես Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս կարևոր հանգրվանին»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Հրադադարի առաջին փուլը կտևի 42 օր, այդ ընթացքում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ: Երկրորդ փուլի շուրջ կսկսեն բանակցել առաջին փուլի 16-րդ օրը։ Այդ բանակցությունների ընթացքում կքննարկվեն մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելու, մշտական հրադադար հաստատելու և Գազայից իսրայելական զորքը դուրս բերելու հարցերը։

Երրորդ փուլի շրջանակում կվերադարձվեն զոհվածների բոլոր մարմինները։ Այս փուլում սպասվում է, որ կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո:

arm.sputniknews