Ջերմուկում փետրվարի 1-7-ն կանցկացվի Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն
https://parstoday.ir/hy/news/armenia-i228682-Ջերմուկում_փետրվարի_1_7_ն_կանցկացվի_Համահայկական_ձմեռային_երկրորդ_խաղերն
Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1,300 պատվիրակ կմասնակցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 30, 2025 12:09 Asia/Tehran
  • Ջերմուկում փետրվարի 1-7-ն կանցկացվի Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն

Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1,300 պատվիրակ կմասնակցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել էր Նորավանքում: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել ջահը։

Այն փոխանցվել էր Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ Տիտղոսակիր մարզիկները ջահով ուղևորվել էին Ջերմուկ:

tert.am