Հայ կոմպոզիտոր. Չեմ կարող անտեսել իրանական հարուստ երաժշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i229196-Հայ_կոմպոզիտոր._Չեմ_կարող_անտեսել_իրանական_հարուստ_երաժշտությունը
Փողային գործիքների վարպետ, հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Լևոն Թևանյանը, դաշնակահար Արմեն Ասատուրյանի հետ միասին, բեմ դուրս կգա «Ֆաջր» 40-րդ միջազգային երաժշտական փառատոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2025 09:11 Asia/Tehran
  • Հայ կոմպոզիտոր. Չեմ կարող անտեսել իրանական հարուստ երաժշտությունը

Փողային գործիքների վարպետ, հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Լևոն Թևանյանը, դաշնակահար Արմեն Ասատուրյանի հետ միասին, բեմ դուրս կգա «Ֆաջր» 40-րդ միջազգային երաժշտական փառատոնում։

Թևանյանն իր ելույթի մասին ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս փառատոնին։  Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում հնարավորություն ունեմ ներկայացնելու իմ ազգային երաժշտությունը։  Երկու անգամ ելույթ եմ ունեցել Իրանում՝ հայ և իրանցի հանդիսատեսի համար։ Շատ գեղեցիկ ու հիշարժան համերգներ էին։ Առաջիկա համերգի ժամանակ կհնչի միջնադարյան երաժշտություն, բանահյուսական երաժշտություն, սիրային ստեղծագործություններ։  Կներկայացնեմ հայկական նվագարանները՝ դուդուկը, բլուլը, շվին, թավ շվին։ Կկատարեմ նաև մեկ դաշնամուրային ստեղծագործություն։ Հաշվի առնելով հայերի և իրանցիների վաղեմի բարեկամությունը, ես չկարողացա անտեսել իրանական հարուստ երաժշտությունը։ Ուստի այս համերգին կներկայացվի նաև իրանական երաժշտություն: Համերգի ընթացքում բեմում իմ հետ կլինի իրանահայ տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր Արմեն Ասատուրյանը»։