Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը. ՔՊ–ական պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i229642-Ադրբեջանը_խոչընդոտում_է_ՀՀ_սահմանադրական_բարեփոխումների_ընթացքը._ՔՊ_ական_պատգամավոր
Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2025 13:24 Asia/Tehran
  • Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը. ՔՊ–ական պատգամավոր

Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հույս էր հայտնել, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին հանդես եկավ տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։

arm.sputniknews