Ավելի քան 2000 հայ ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգի տակ է. Սինանյանի մեկնաբանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i229882-Ավելի_քան_2000_հայ_ԱՄՆ_ից_արտաքսվելու_վտանգի_տակ_է._Սինանյանի_մեկնաբանությունը
Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2025 13:03 Asia/Tehran
  • Ավելի քան 2000 հայ ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգի տակ է. Սինանյանի մեկնաբանությունը

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հունվարի վերջին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ ապօրինի ներգաղթյալներին ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության համաձայն՝ ՀՀ 2808 քաղաքացի պետք է արտաքսվի։

«Մենք գիտենք 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ», – նշել է Սինանյանը։

Նրա խոսքով` այդ հարցով այլ կառույցներ են զբաղվում, արտաքսված քաղաքացիներն էլ չեն կարող սփյուռքի մաս համարվել, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի։

arm.sputniknews