Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են գալիս Հայաստան՝ վարորդական իրավունք ստանալու
https://parstoday.ir/hy/news/armenia-i230070-Ավելի_մեծ_թվով_ռուսաստանցիներ_են_գալիս_Հայաստան_վարորդական_իրավունք_ստանալու
Ռուսաստանում վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնելը դարձել է ավելի դժվար, ավելի թանկ եւ ավելի երկար, ուստի ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մեկնում արտերկիր՝ վարորդական իրավունք ստանալու համար Վրաստանում, Հայաստանում, Թաիլանդում, Թուրքիայում, Բելառուսում կամ Ղրղզստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2025 13:10 Asia/Tehran
  • Ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են գալիս Հայաստան՝ վարորդական իրավունք ստանալու

Ռուսաստանում վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնելը դարձել է ավելի դժվար, ավելի թանկ եւ ավելի երկար, ուստի ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մեկնում արտերկիր՝ վարորդական իրավունք ստանալու համար Վրաստանում, Հայաստանում, Թաիլանդում, Թուրքիայում, Բելառուսում կամ Ղրղզստանում:

Այս երկրներում քննություններն ավելի հեշտ են, իսկ գործընթացը՝ ավելի արագ ու էժան։

Ի տարբերությւոն Ռուսաստանի, որտեղ պետք է սովորել ավտոդպրոցում, քննություններ հանձնել եւ նյարդայնանալ գործնական վարման համար, արտասահմանյան շատ երկրներում կարելի է պարզապես գնալ եւ քննություն հանձնել առանց ուսանելու, գրել է cher-poisk-ը։ Քննությունները հաջող հանձնելուց եւ արտասահմանյան վարորդական իրավունք ստանալուց հետո բավական է վերադառնալ Ռուսաստան եւ փոխել այն ռուսական վկայականով։

news.am