Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i230242-Երևանն_ու_Բաքուն_համաձայնեցրել_են_խաղաղության_պայմանագրի_վերջնական_տեքստը._Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2025 14:05 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը. Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,– ասել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է` հաջորդ փուլում Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ:

Հիշեցնենք`  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։

Փաշինյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի 12–րդ խմբագրությունը, սակայն 17 կետերից 2–ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։

arm.sputniknews