Դեսպան Հակոբյանը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են դատաիրավական ոլրտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i230408-Դեսպան_Հակոբյանը_և_Իրանի_արդարադատության_նախարարը_քննարկել_են_դատաիրավական_ոլրտում_համագործակցությունը
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2025 14:37 Asia/Tehran
  • Դեսպան Հակոբյանը և Իրանի արդարադատության նախարարը քննարկել են դատաիրավական ոլրտում համագործակցությունը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դատաիրավական համագործակցության զարգացմանը, դատապարտյալների փոխանակման և երկկողմ իրավական փոխադարձ օգնության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հարցեր:

Կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել խորացնել շփումներն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը: