Տրանսպորտային Կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230432-Տրանսպորտային_Կոմունիկացիաների_բացման_հարցում_Հայաստանը_միակողմանի_պարտավորություններ_չունի._ԱԳՆ_խոսնակը_Բաքվին
Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2025 08:59 Asia/Tehran
  • Տրանսպորտային Կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի. ԱԳՆ խոսնակը՝ Բաքվին

Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։

Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Այս մասին  հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ:

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։

Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ»,-ասաց նա:

news.am