ԱԳ նախարարը կարևոր է համարում Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i230516-ԱԳ_նախարարը_կարևոր_է_համարում_Իրանի_հետևողական_աջակցությունը_Հայաստանի_տարածքային_ամբողջականությանը
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2025 16:47 Asia/Tehran
  • ԱԳ նախարարը կարևոր է համարում Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։

Անդրադառնալով Հայաստանի ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։ 

«2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։ Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։ Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը։ Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»,- նշել է նախարարը։