Նիկոլ Փաշինյանը բանակցության առարկա՞ է առաջարկում Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230580-Նիկոլ_Փաշինյանը_բանակցության_առարկա_է_առաջարկում_Ադրբեջանին
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն նախատեսում են 2027 թվականին: Միաժամանակ, Փաշինյանը նշել է սակայն, որ թիմում կան տեսակետներ, որ պետք է անել հանրաքվեն 2026 թվականին՝ խորհրդարանի ընտրության հետ համատեղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2025 08:42 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը բանակցության առարկա՞ է առաջարկում Ադրբեջանին

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն նախատեսում են 2027 թվականին: Միաժամանակ, Փաշինյանը նշել է սակայն, որ թիմում կան տեսակետներ, որ պետք է անել հանրաքվեն 2026 թվականին՝ խորհրդարանի ընտրության հետ համատեղ:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ է նշել, թե Սահմանադրության փոփոխությունը կապ չունի Ադրբեջանի պայմանի հետ: Սակայն, նրա այդ հայտարարությունները բոլորովին համոզիչ չեն, և ակնառու է, որ Հայաստանը «թեման» ստանձնել է հենց Ադրբեջանի պայմանով: Փաշինյանը իր հարցազրույցից առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել, դիմելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և առաջարկելով սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:

Ադրբեջանն ինչպես հայտնի է կրկնում է նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Այդ պարագայում հարց է առաջանում, թե Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է առաջարկում Ադրբեջանին սկսել խորհրդակցություն, եթե Բաքուն միարժեք և պարբերաբար հայտարարում է նախապայմանի մասին:

 Փաշինյանի հարցազրույցում արտահայտվածը՝ Սահմանադրության հանրաքվեի ժամկետների վերաբերյալ, ըստ ամենայնի տալիս է այդ հարցի պատասխանը, թե ինչու՞ է Փաշինյանը Ալիևին առաջարկում սկսել խորհրդակցություն:

Նա թերևս առաջարկում է Ալիևին այսպես ասած բանակցության կամ խորհրդակցության առարկա՝ Հայաստանում Սահմանադրության հանրաքվեի ժամկետների շուրջ: Դա է թերևս պատճառը, որ Փաշինյանը նախ արձանագրում է հանրաքվեի հեռու ժամկետ՝ 2027 թվական, բայց նաև ակնարկում, որ հնարավոր է նաև ավելի մոտ ժամկետ՝ 2026 թվականի խորհրդարանի ընտրության հետ համատեղ:

1in.am