Իրանը կողմ է ուղիների վերաբացմանը, բայց ազգային օրենքների ներքո․ Արաղչի
https://parstoday.ir/hy/news/armenia-i230650-Իրանը_կողմ_է_ուղիների_վերաբացմանը_բայց_ազգային_օրենքների_ներքո_Արաղչի
Եթե տարածաշրջանի երկրները ցանկանում են օգտագործել հաղորդակցության և տարանցիկ ուղիները, ապա Իրանը գոհ է, բայց դա պետք է արվի երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2025 18:27 Asia/Tehran
  • Իրանը կողմ է ուղիների վերաբացմանը, բայց ազգային օրենքների ներքո․ Արաղչի

Եթե տարածաշրջանի երկրները ցանկանում են օգտագործել հաղորդակցության և տարանցիկ ուղիները, ապա Իրանը գոհ է, բայց դա պետք է արվի երկրների ազգային ինքնիշխանության և միջազգային ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում։

Այսօր Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ Ադրբեջանը շարունակում է Սյունիքով ճանապարհ ուզել՝ չհամաձայնելով ուղիների ապաշրջափակման համար հայկական առաջարկներին և շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը։

«Սրանից բացի այլ ուղի ընդունելի չի համարվում»,- շեշտեց Արաղչին։

Նա հիշեցրեց պաշտոնական Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Իրանը դեմ է ցանկացած ռազմական միջամտության՝ տարածաշրջանում առկա տարաձայնությունները լուծելու համար։

«Տարածաշրջանում հաղորդակցության, տարանցիկ ուղիների ձևավորման հարցն ընդունելի է, բայց դա պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային օրենքները»,- ընդգծեց իրանցի նախարարը։

Հիշեցնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում Իրանը բազմիցս հայտարարել Է Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, ինչպես նաև ընդգծել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: