Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահն
https://parstoday.ir/hy/news/armenia-i230666-Իրանի_Իսլամական_Հանրապետության_ԱԳ_նախարարին_ընդունել_է_ՀՀ_ԱԺ_նախագահն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2025 07:05 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարին ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր: