Դիվանագիտական խողովակով եկած տեղեկությունը քննում ենք. Փաշինյանը` առաջնագծում վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230698-Դիվանագիտական_խողովակով_եկած_տեղեկությունը_քննում_ենք._Փաշինյանը_առաջնագծում_վիճակի_մասին
Երևանը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Բաքվից դիվանագիտական խողովակներով որոշ տեղեկություններ է ստացել, որոնք այժմ քննում է։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2025 14:38 Asia/Tehran
  • Դիվանագիտական խողովակով եկած տեղեկությունը քննում ենք. Փաշինյանը` առաջնագծում վիճակի մասին

Երևանը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Բաքվից դիվանագիտական խողովակներով որոշ տեղեկություններ է ստացել, որոնք այժմ քննում է։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ մարտի 16-ից Ադրբեջանի ՊՆ–ն ավելի քան 15 ապատեղեկատվություն է տարածել, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ լուրերը հերքել է։

«Ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը և համապարփակ հասկանանք։ Հենց այս է պատճառը, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր հաղորդագրություններում ընդգծում էր` Հայաստանը պատրաստ է քննել բոլոր կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինի կոնկրետ տեղեկություն։ Մենք այս ուղերձը հղել ենք նաև դիվանագիտական խողովակներով, որոշակի տեղեկություններ էլ ենք ստացել դիվանագիտական խողովակներով և այդ տեղեկություններն ամենայն լրջությամբ և ամենայն անկեղծությամբ քննում ենք։ Պետք է իրադրությունն ավելի կոնկրետ հասկանանք»,– նշեց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց, որ դիվանագիտական խողովակներով Հայաստանն Ադրբեջանին նաև առաջարկներ է արել, այժմ էլ ինչ–որ աշխատանքներ են գնում։ Վստահեցրեց` երբ այդ աշխատանքներն արդյունավետ լինեն, ապա բոլորը կտեսնեն արդյունքը։

Փաշինյանի խոսքով` այն, ինչ Հայաստանն արձանագրել է որպես հաջողություն, դրա մասին բոլորը գիտեն, ինչպես նաև այն, ինչ չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն։

arm.sputniknews