Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230716-Որևէ_բան_չի_զիջվել._Փաշինյանը_խոսեց_խաղաղության_համաձայնագրի_նախագծի_մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2025 08:27 Asia/Tehran
  • Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել:

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ  մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե որն է չափանիշը: 

«Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, կարող ենք ասել, որ դա զիջում է, կապիտուլյացիա է, ցանկացած անուն կարող ենք ասել: Բայց, եթե խոսքը վերաբերվում է ՀՀ ինքնիշխան տարածքին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան չի զիջվել: Ընդ որում, ոչ թե խաղաղության համաձայնագրի տեսակետից, այլև ընդհանրապես»,– ասաց վարչապետը:

armenpress.am