Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը. ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i230844-Հայաստանը_չի_պատրաստվում_վճարել_ՀԱՊԿ_անդամավճարը._ՀՀ_ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման՝ վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2025 07:22 Asia/Tehran
  • Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիային մեկնաբանել է երկրի դիրքորոշումը՝ կապված ՀԱՊԿ բյուջե տարեկան մուծումների վճարման հետ։ Ի պատասխան պաշտոնական հարցման՝ վարչությունը հաստատել է, որ Երևանը ծանուցել է կազմակերպության քարտուղարությանը համապատասխան փաստաթղթի ստորագրումից զերծ մնալու որոշման մասին։

«Հայկական կողմը պաշտոնապես ծանուցել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնում «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և, համապատասխանաբար, կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ ՀԱՊԿ-ի ներքին ընթացակարգերի համաձայն՝ տարեկան բյուջեի մասին տեղեկատվությունը ենթակա չէ հանրային տարածման։

https://tert.am/am/news/2025/03/31/armenia/4226760