Սյունիքի շուրջ իրավիճակը փոխկապակցված է մեր շահերի հետ. Սոբհանին՝ Իրանի դիրքորոշման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i230984-Սյունիքի_շուրջ_իրավիճակը_փոխկապակցված_է_մեր_շահերի_հետ._Սոբհանին_Իրանի_դիրքորոշման_մասին
Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակը փոխկաակցված է Իրանի շահերի հետ, ըստ այդմ, սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 03, 2025 14:22 Asia/Tehran
  • Սյունիքի շուրջ իրավիճակը փոխկապակցված է մեր շահերի հետ. Սոբհանին՝ Իրանի դիրքորոշման մասին

Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակը փոխկաակցված է Իրանի շահերի հետ, ըստ այդմ, սահմանների ցանկացած փոփոխություն Թեհրանի համար անընդունելի է։

Այս մասին «Հայք-Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային խորհրդաժողովում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Հայաստանի և Իրանի միջև սահմանը համարվում է ամենաապահովներից մեկը։ Մենք երբեք որևէ վտանգ չենք զգացել Հայաստանի կողմից, իսկ Հայաստանը՝ մեր կողմից», – ասաց նա։

Ավելի վաղ Սոբհանին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշել էր, որ տարածաշրջանը չի դիմանա նոր էսկալացիայի կամ պատերազմի։ Իրանը շփվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հանդես գալով սահմանին խաղաղության և կայունության օգտին։

  Հայաստանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ Թեհրանը կարող է Երևանի համար ելք դառնալ դեպի նոր շուկաներ։

Հայաստան , Իրան,ԵԱՏՄ

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա, ինչպես նաև Սև ծովի ավազան մուտք գործելու համար լուրջ հարթակ: Այս մասին հայտարարել է  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ելույթ ունենալով «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում։

«Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ որպես ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա դուրս գալու հարթակ»,-ասել է  դեսպանը:

Իրանական դիվանագետի խոսքով՝ Հայաստանը, գտնվելով Հյուսիսի և Հարավի հանգույցում, իրանական Չաբահար նավահանգստով կարող է ելք ստանալ դեպի Պարսից ծոցի ավազանի երկրներ, Հնդկաստան, Միջին Ասիա, Թուրքմենստան, Իրաք:

Բացի այդ, Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Դեսպանը հիշեցրեց «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխադարձ մատակարարումների մասին։ Այս համատեքստում Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան կապույտ վառելիքի մատակարարման ծավալները։