Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին. Թալեբփուր
https://parstoday.ir/hy/news/armenia-i230990-Երևանը_կարող_է_իրանական_արտադրանքը_ՌԴ_արտահանելու_հարցում_փոխարինել_Բաքվին._Թալեբփուր
Հայաստանի տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2025 09:48 Asia/Tehran
  • Երևանը կարող է իրանական արտադրանքը ՌԴ արտահանելու հարցում փոխարինել Բաքվին. Թալեբփուր

Հայաստանի տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար:

Այս մասին «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովում հայտարարեց իրանական FPS ընկերության գլխավոր տնօրեն Մուստաֆա Թալեփուրը:

Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստան է մատակարարում հիմնականում կաթնամթերք և գյուղատնտեսական ապրանքներ։ Հիմնական փոխադրումներն անցնում են Ադրբեջանի տարածքով, սակայն սահմանին պարբերաբար խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով իրանական բեռնատարներն ուշանում են։

«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ կայուն և անվտանգ տարանցիկ գործընկեր», - նշեց Թալեբփուրը:

Նա նաև ընդգծեց` Սուեզի ջրանցքի շուրջ անկայունության ֆոնին Հայաստանը կարող է կարևոր տեղ ստանալ «Հյուսիս–հարավ» միջանցքում, ինչպես նաև ուղի դառնալ Միջին Ասիայից, Չինաստանից և Հնդկաստանից ապրանքները եվրոպական շուկա դուրս գալու ուղի:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի առանցքային օղակ է։

Թալեբփուրն այդ ծրագրի իրագործման հիմնական խոչընդոտ է համարում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը։