Իրանի և Հայաստանի համագործակցությունը՝ միջազգային առևտրի նոր ուղի
Փոխադրումների, էներգետիկայի և առևտրի ոլորտներում Իրան-Հայաստան համագործակցությունը ռազմավարական հնարավորություն է միջազգային առևտուրը դյուրացնելու և տարածաշրջանային տնտեսական հարաբերություններն ամրապնդելու համար։
Աշխարհագրական առանձնահատուկ դիրքր շնորհիվ Հայաստանը կարող է անվտանգ և հուսալի կամուրջ հանդիսանալ իրանական ապրանքները Եվրոպայի և Սև ծովի շուկաներ տեղափոխելու համար։ Այս համագործակցությունը ոչ միայն օգնում է մեծացնել երկկողմ առևտուրը, այլև կարևոր դեր է խաղում տարածաշրջանի տրանսպորտային կառույցների փոփոխության և ավանդական երթուղիներից կախվածությունը նվազեցնելու գործում։
Հայաստանի դերը տարածաշրջանային առևտրում
Կարևոր առևտրային ուղիների խաչմերուկում գտնվելու պատճառով, Հայաստանը կարող է հուսալի տարանցիկ գործընկեր լինել Իրանի համար։ Իրանը հնարավորություն ունի Հայաստանի տարածքով մուտք գործել Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի շուկաներ։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և որոշ առևտրային ուղիների խափանումները՝ այս համագործակցությունը կարող է օգնել նվազեցնել ծախսերը և բարձրացնել տարանցումների անվտանգությունը։
Ներդրումներ ենթակառուցվածքներում
Իրան-Հայաստան համագործակցության հիմնական առանցքներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն է։ Երկու երկրների միջև ճանապարհային և երկաթուղային երթուղիների կառուցումն ու ամրապնդումը կարող է դյուրացնել կապը համաշխարհային շուկաների հետ։ Այս նախագծերը կնպաստեն ոչ միայն տրանսպորտային ծախսերի նվազեցմանն, այլև զգալիորեն կմեծացնեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները։
Էներգիայի փոխանցում
Որպես տարածաշրջանի էներգակիրների խոշորագույն արտադրողներից մեկը՝ Իրանը կարող է իր գազն ու էլեկտրաէներգիան միջազգային շուկաներ արտահանել Հայաստանի միջոցով։ Այս համագործակցությունը Հայաստանին կօգնի ապահովել իր էներգետիկ ռեսուրսները և մեծացնել առևտրային փոխգործակցությունները։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար՝ երկարաժամկետ տնտեսական և էներգետիկ ծրագրերում։
Պարսից ծոց-Սև ծով միջանցք
Պարսից ծոց-Սև ծով միջանցքը երկարաժամկետ ռազմավարական նախագիծ է, որը կարող է առանցքային դեր խաղալ Հարավային և Արևելյան Ասիայի երկրներից Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման գործում։ Այս միջանցքը, բացի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումից, կարող է այլընտրանքային ճանապարհ լինել մատակարարման շղթայի բազմաթիվ խնդիրների լուծման համար։ Այն նաև կարող է բարելավել Իրանի և Հայաստանի ներքին տրանսպորտային համակարգը և տնտեսական մեծ հնարավորություններ ընձեռել այս երթուղու երկայնքով գտնվող քաղաքներին և շրջաններին:
Այս միջանցքը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի շուկաները միացնել Եվրոպային: Ղազախստանի և Թուրքմենստանի նման երկրները կարող են օգտագործել այս ճանապարհը՝ իրենց բնական պաշարները արտահանելու համար։ Պարսից ծոց-Սև ծով միջանցքն ավելի շատ տնտեսական կարողություններ է ապահովում այս միջանցքում ներգրավված բոլոր երկրների համար և ուժեղացնում է տարածաշրջանային տնտեսությունը։
Տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է տարածաշրջանում տնտեսական և աշխարհաքաղաքական կարևոր փոփոխությունների սկիզբ դառնալ։ Այս համագործակցությունը երկու երկրներին թույլ է տալիս նվազագույնի հասցնել առևտրային ուղիներում առկա խոչընդոտների բացասական հետևանքները և իրենց առևտրային համակարգերը դարձնել ավելի բազմազան ու կայուն։
Նման նախագծերը կարող են դառնալ կայուն և արդյունավետ միջազգային տրանսպորտային ցանցի ստեղծմանն ուղղված երկարաժամկետ քայլ: Այս գործողությունները ցույց են տալիս երկու երկրների տնտեսական և ռազմավարական հնարավորությունները՝ ստեղծելու նոր հնարավորություններ և կառուցողական փոխգործակցություն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
Ամրապնդելով երկկողմ համագործակցությունը, Իրանն ու Հայաստանը կարող են առանցքային դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային առևտրի կառուցվածքի փոփոխության գործում։ Այդ համագործակցությունները ոչ միայն կնպաստեն երկու երկրների տնտեսական աճին, այլև կհանգեցնեն տարածաշրջանում կայուն և արդյունավետ տրանսպորտային ցանցի ստեղծմանը։
Աղբյուր՝ «Անա» լրատվական գործակալություն