«Փաստ». Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան
https://parstoday.ir/hy/news/armenia-i231044-Փաստ_._Ռոբերտ_Քոչարյանի_դիրքերն_ուժեղացան
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրությունների արդյունքներով, երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2025 13:50 Asia/Tehran
  • «Փաստ». Ռոբերտ Քոչարյանի դիրքերն ուժեղացան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրու ավագանու ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավի շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ թեկնածուներից երկուսին՝ Վարդան Ղուկասյանին ու Կարեն Սիմոնյանին աջակցում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրությունների արդյունքներով, երկու ուժերն էլ մանդատներ ստացան ավագանու ընտրություններում:

Ավելին, հենց առաջին օրը Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ սատարելու են ընդդիմադիր ուժերից առավելագույն քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ: Ռուբեն Մխիթարյանը ևս հայտարարեց այդ մասին՝ կանխելով բոլոր հնարավոր ասեկոսեներն ու շահարկումները, որոնք հավանական էին՝ հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի «առանձնահատկությունները»: Երեկ համապատասխան հայտարարություն արեց նաև Մարտուն Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ Գյումրու քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը: Ստացվում է, որ եթե Գյումրիում քաղաքապետ է ընտրվում թեկնածու, որը, ըստ տեղեկությունների, վայելում էր երկրորդ նախագահի աջակցությունը, գումարած՝ «Մայր Հայաստանի» ստացած 2 մանդատը, ըստ այդմ, փաստացի ուժեղանում են Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: