Իրանի դեսպանը այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց՝ Հատուկ հրավերով
https://parstoday.ir/hy/news/armenia-i231054-Իրանի_դեսպանը_այցելել_է_Կարբիի_միջնակարգ_դպրոց_Հատուկ_հրավերով
Հատուկ հրավերով ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2025 03:52 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց՝ Հատուկ հրավերով

Հատուկ հրավերով ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը, մշակութային լինելուց զատ, նաև լեզվի իմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ 

Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։Դեսպանին դիմավորել են և միջոցառմանը մասնակից դարձել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրինությունը, աշակերտներ։ 

Ըստ աղբյուրի՝ դպրոցականները հանդես են եկել Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։ 

Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշել է, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել լավագույնը։