Հայաստանում «հազարավոր վագներականների» գործով նախաքննությունը շարունակվում է․ ՔԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i231066-Հայաստանում_հազարավոր_վագներականների_գործով_նախաքննությունը_շարունակվում_է_ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում «12 հազար վագներականների» գործով նախաքննությունը շարունակում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2025 11:11 Asia/Tehran
  • Հայաստանում «հազարավոր վագներականների» գործով նախաքննությունը շարունակվում է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում «12 հազար վագներականների» գործով նախաքննությունը շարունակում է։

Քննչական կոմիտեից գործով այլ մանրամասներ չեն հայտնում։

2023 թ-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։

2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ շարունակում են ստուգումը։  ԱԱԾ-ից նաև հայտնել էին, որ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել էր իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։

Ալիքի վարկածով՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։