Հայաստանում իրանական կինոշաբաթվա ընթացքում ներկայացվել են իրանական կինոյի կարողությունները
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդն Իրանի կինոյի շաբաթվա անցկացումը համարեց Իրանի սոցիալական, իմաստաբանական և գեղարվեստական կինոյի կարողությունները ներկայացնելու առիթ և ասաց.-Այս միջոցառումը դեսպանատան մշակութային բաժնի լայնածավալ աշխատանքների մի մասն է, որը Հայաստանում Իրանի դեսպանատան աջակցությամբ ներկայացնում է Իրանի մշակույթը, քաղաքակրթությունը, արվեստը և ձեռքբերումները:
Մոհամմադ Ասադի Մովահեդն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում հավելել է.-Դեսպանատան Մշակութային բաժնի աշխատանքները ներառում են ցուցահանդեսների և գիտական հանդիպումների կազմակերպման միջոցով Իրանի գիտական և գրական մեծերի, այդ թվում Ֆերդուսիին, Սաադիին, Հաֆեզի, Իբն Սինայի և Խայամի ներկայացնելը: Այս մեծերը միայն Իրանին չեն պատկանում, այլ համաշխարհային գանձեր են, որոնք կարող են ամրապնդել երկու ժողովուրդների մտավոր կապերը։
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդն ասել է․-Աշխատանքի մեկ այլ առանցք էլ Իրանի զբոսաշրջային գրավչությունների ներկայացումն է հատկապես նահանգային մշակութային շաբաթների անցկացմամբ և միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցելով։ Իրանը հայ զբոսաշրջիկներին գրավելու մեծ ներուժ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված պատմական հուշարձաններով և գեղեցիկ բնությամբ։
Մոհամմեդ Մեհդի Ասադի Մովահեդն ասել է․-Կրթության ոլորտում դեսպանության մշակութային բաժնի հաջողություններից է նաև Հայաստանում պարսկերեն լեզվի ուսուցման ընդլայնումը։ Հայաստանում պարսկերեն են դասավանդում ավելի քան 21 կրթական կենտրոններ և դպրոցներ, և մոտ 4000 մարդ սովորում է այս լեզուն։
Հայաստանում ԻԻՀ մշակութային կցորդն ասել է․-Որպես Իրանի մշակութային ու պատմական խորհրդանիշ՝ Երևանի Կապույտ մզկիթը հանդիսանում է նաև մշակութային և կրոնական միջոցառումների իրականացման կենտրոն։ Մշակութային կապերի զարգացմանը նպաստում են նաև իրանական գրական և մշակութային ստեղծագործությունների հայերեն լեզվով թարգմանական նախագծերը։
Մոհամմեդ Մեհդի Ասադի Մովահեդը հավելել է․-Կարեւորելով մշակութային դիվանագիտությունը՝ դեսպանության մշակութային բաժինն իրեն հանձնառու է համարում ամրապնդել Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային եւ գեղարվեստական կապերը։