Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ԱԷԿ-ի կառուցմանը. Մին Չեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i231100-Չինաստանը_պատրաստ_է_ակտիվ_մասնակցել_հայկական_ԱԷԿ_ի_կառուցմանը._Մին_Չեն
Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ատոմային էներգետիկայի կառուցմանն ու զարգացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2025 07:08 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ԱԷԿ-ի կառուցմանը. Մին Չեն

Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ատոմային էներգետիկայի կառուցմանն ու զարգացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Հայաստանի կառավարությունը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը, քանի որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, որը երկարաձգվել է «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացված արդիականացման շնորհիվ, կավարտվի 2036 թվականին: Հնարավոր էներգետիկ դեֆիցիտը կանխելու համար նոր կայանի շինարարությունը պետք է ավարտվի մինչև այդ ժամկետը։

«Չինաստանն այս ոլորտում որոշակի տեխնոլոգիական առավելություն ունի, և մենք պատրաստ ենք ծառայեցնել մեր ներուժը», - ասաց Մին Չենը:

Երկկողմ օրակարգի հրատապ թեմաներից է «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որը, դիվանագետի խոսքով, կամրապնդի երկրների միջև տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները: Նա հուսով է, որ այդ հարցի շուրջ կոնսենսուսի կհասնեն մոտ ապագայում։

 

Sputnik.