Սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն. ՀՀ ԱԽ քարտուղարի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i231244-Սահմանին_ադրբեջանական_զինուժի_կուտակումներ_կա_ն._ՀՀ_ԱԽ_քարտուղարի_պատասխանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2025 14:25 Asia/Tehran
  • Սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն. ՀՀ ԱԽ քարտուղարի պատասխանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Եթե մենք սպառնալիք տեսնենք ՀՀ անվտանգության վերաբերյալ, բնականաբար, հանրության հետ կկիսվենք»,– հայտարարեց նա` պատասխանելով լրագրողի` «պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք» հարցին։

Գրիգորյանն ընդգծեց` եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգության հետ, անպայման կտրամադրեն։

Լրագրողներից մեկն ասաց` մարդիկ տեսել են, որ ադրբեջանական կողմից շարժ, կուտակումներ են նկատվում։

«Ամենայն հավանականությամբ նրանք այդպիսի բան չեն տեսել, որովհետև այդ դեպքում մեր համակարգն էլ պետք է տեսներ»,– արձագանքեց ԱԽ քարտուղարը։

Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից Բաքուն գրեթե ամեն օր Երևանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ–ն հերքում է այդ մեղադրանքները` հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է համատեղ մեխանիզմ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու համար, բայց Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել այդ առաջարկին։

arm.sputniknews