Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i231324-Միրզոյանը_ՆԱՏՕ_ի_հատուկ_ներկայացուցչի_հետ_քննարկել_է_հայ_ադրբեջանական_հարաբերությունները
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2025 08:37 Asia/Tehran
  • Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։

Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման մասին Միրզոյանը գրել է X–ի իր էջում։

«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ համաժողովի ժամանակ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է փաստաթուղթ ստորագրել, որով համաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հենց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օրը։