ՓՄ առեւտրականների ակցիան կառավարության դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i231368-ՓՄ_առեւտրականների_ակցիան_կառավարության_դիմաց
Փոքր եւ միջին ձեռնակրատերերը տեւականդ ադարից հետո կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց: Նրանք բողոցում են շրջանառության հարկի վատթարացնող նորմերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2025 07:48 Asia/Tehran
  • ՓՄ առեւտրականների ակցիան կառավարության դիմաց

Փոքր եւ միջին ձեռնակրատերերը տեւականդ ադարից հետո կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց: Նրանք բողոցում են շրջանառության հարկի վատթարացնող նորմերի դեմ:

«Մեզ արհամարհում են, այդքան մարդ դուրս է եկել փողոց, հարցազրույցներով, ասուլիսներով, ակցիաներով բացատրում է իրավիճակը, բայց անտեսված ենք:Չենք դիմանում, մանրածախ առեւտուրը վերանում է: Ես անձամբ իմ գործունեությունը կասեցրել եմ «Սուրմալու» տոնավաճառում: Ի՞նչ խղճով եք այդ տգետ օրենքները հանում»,-ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա անունով կինը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը: