Ինչպե՞ս կազդեն ամերիկյան մաքսատուրքերը Հայաստանի տնտեսության վրա
https://parstoday.ir/hy/news/armenia-i231400-Ինչպե_ս_կազդեն_ամերիկյան_մաքսատուրքերը_Հայաստանի_տնտեսության_վրա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին անմասն չի մնացել նաև Հայաստանը։   Տնտեսագետները հանգել են այն եզրակացությանը, որ նոր մաքսատուրքերը էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսության վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2025 09:49 Asia/Tehran

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին անմասն չի մնացել նաև Հայաստանը։   Տնտեսագետները հանգել են այն եզրակացությանը, որ նոր մաքսատուրքերը էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսության վրա։

Դա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը չէ։ Այնուամենայնիվ, Հայաստանում պատկերը կփոփոխվի Չինաստանի համար սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այդ երկիրը Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերն է։ 2024 թվականին Հայաստանը Չինաստանից 1 միլիարդ 669 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել՝ 5 անգամ ավելի շատ, քան, օրինակ, տասը տարի առաջ։