Ինչպե՞ս կազդեն ամերիկյան մաքսատուրքերը Հայաստանի տնտեսության վրա
(last modified Tue, 15 Apr 2025 09:49:40 GMT )
Ապրիլ 15, 2025 13:19 Asia/Tehran

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին անմասն չի մնացել նաև Հայաստանը։   Տնտեսագետները հանգել են այն եզրակացությանը, որ նոր մաքսատուրքերը էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսության վրա։

Դա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը չէ։ Այնուամենայնիվ, Հայաստանում պատկերը կփոփոխվի Չինաստանի համար սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այդ երկիրը Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերն է։ 2024 թվականին Հայաստանը Չինաստանից 1 միլիարդ 669 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել՝ 5 անգամ ավելի շատ, քան, օրինակ, տասը տարի առաջ։