ՀՀ–ն սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i231446-ՀՀ_ն_սահմանազատման_վերաբերյալ_առաջարկներ_է_ուղարկել_Ադրբեջանին_դեռ_պատասխան_չկա_Փաշինյան
Հայաստանը սահմանազատումը շարունակելու հետ կապված գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց դեռևս պատասխան չկա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2025 08:42 Asia/Tehran
  • ՀՀ–ն սահմանազատման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա․ Փաշինյան

Հայաստանը սահմանազատումը շարունակելու հետ կապված գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, բայց դեռևս պատասխան չկա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակվի սահմանազատումը։

«Գիտեք՝ ընդհանուր համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնել։ Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա` ներկայացված առաջարկներն առավել մանրամասն այս փուլում չեն կարող, որովհետև աշխատանքային գործընթացը շարունակվում է։

Հայկական կողմը հուսով է, որ շուտով արձագանք կստանա։

Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։