Սգում ենք հայ ժողովրդի հետ. ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունն ուղերձ է հղել
Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։
«Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,– ասված է ուղերձում։
Նշենք, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի ղեկավարության և այլ դիվանագետների հետ նաև մասնակցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելու և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել արարողությանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
arm.sputniknews.