ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i231898-ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է_Ադրբեջանի_հերթական_ապատեղեկատվությունը
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2025 11:35 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։