Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i232348-Այս_պահի_դրությամբ_ռшզմական_էuկալացիայի_մտադրության_ազդակներ_չունենք_փոխարտգործնախարար
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2025 12:53 Asia/Tehran
  • Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ դրան գնահատական դժվար է տալ։ 

«Այսինքն՝ ենթադրել ամեն ինչ կարելի է ենթադրել։ Այս պահի դրությամբ մենք այդպիսի ազդակներ չունենք»,- հավելել է Սաֆարյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե սահմանային կրակոցները կարելի՞ է համարել նման ազդակ, փոխնախարարը հորդորել է այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը։ 

«Մենք տեսանք, որ օդ են կրակում»,-նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դիվանագիտական հարթակում Հայաստանի արձագանքը շարունակում է հիմնված մնալ խաղաղության օրակարգի վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ և շարժվել այդ ուղղությամբ։

https://tert.am/am/news/2025/05/09/mnacakan-safaryan/4230753