Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
https://parstoday.ir/hy/news/armenia-i233584-Հայկական_նոր_հուշարձաններ_կընդգրկվեն_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_համաշխարհային_ժառանգության_ցանկում
Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 10, 2025 15:19 Asia/Tehran
  • Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: 

«29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան ենք ընդգրկել՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը:

Եվս երկու հուշարձան կունենանք այս ցանկում»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ երկար դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցանկում հայկական հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանքներ են իրականացնում։ Նախարարը նշեց՝ դա իրականացվում է բյուջետային հատկացումների և հետևողական ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում:  «Մենք երկու հայտ ենք ներկայացրել, որոնցով աշխատանքային գործընթացում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն: Առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի: Գառնին ու Քարերի սիմֆոնիան է՝ որպես մեկ առանձին հայտ և Երևանի ուրարտական ժառանգությունը»,-ասաց նա:

Անդրեասյանը հավելեց՝ տևական ընդմիջումից հետո արդեն լավ առաջընթաց կա:

armenpress.am