Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i236360-Հայաստանի_և_Չինաստանի_միջև_ավտոմոբիլային_փոխադրումների_հարցը_կկարգավորվի
Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը կկանոնակարգվի։
(last modified 2025-08-28T08:49:38+00:00 )
Օգոստոս 28, 2025 12:19 Asia/Tehran
  • Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային փոխադրումների հարցը կկարգավորվի

Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը կկանոնակարգվի։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ–ի և Չինաստանի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը մինչ օրս կանոնակարգված չէ, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:

Այս համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը:

«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին: