Հայաստանի և Չինաստանի միջև բավականին գործընկերություն է ձևավորվել. վարչապետ
Հայաստանի և Չինաստանի միջև բավականին կոնկրետ գործընկերություն է ձևավորվել և այդ գործընկերությունը պետք է զարգանա, այդ թվում՝ փոխադարձ ներդրումային հնարավորությունների միջոցով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես ամենակարևոր փաստաթուղթ՝ նա նշել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքում։
Փաշինյանը պարզաբանել է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է, որ բիզնես համայնքները դրական քաղաքական ազդանշան են ստանում տնտեսության և այլ ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար։ «Մեր գործընկերները պարզապես պետք է օգտվեն այս հնարավորություններից։ Իհարկե, ակնհայտ է, որ հեռավորության և տրանսպորտի հետ կապված սահմանափակումներ կան, բայց ես վստահ եմ, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը թույլ կտա լուծել այդ խնդրի էական մասը։ Պատկերացրեք՝ Հայաստանում գնացքների վրա բեռներ բարձելու և Չինաստանում դրանք բեռնաթափելու հնարավորություն։ Դա բոլորովին այլ տնտեսական իրավիճակ է։ Եվ մեր խնդիրներից մեկը նաև այս իրավիճակը գրանցելն է», - նշել է Հայաստանի վարչապետը։