Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստան-Ռուսաստան օրակարգին առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i237856-Արմեն_Գրիգորյանն_ու_Սերգեյ_Կոպիրկինը_քննարկել_են_Հայաստան_Ռուսաստան_օրակարգին_առնչվող_հարցեր
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
(last modified 2025-10-07T14:54:41+00:00 )
Հոկտեմբեր 07, 2025 18:24 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստան-Ռուսաստան օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը:  Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:  Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ: