Փաշինյանը հայտնեց՝ ինչպես կանցնեն Թուրքիա-Ադրբեջան և հակառակ ուղղով ընթացող բեռնատարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i238486-Փաշինյանը_հայտնեց_ինչպես_կանցնեն_Թուրքիա_Ադրբեջան_և_հակառակ_ուղղով_ընթացող_բեռնատարները
Փաշինյանը նշեց, որ ընթացքի մեջ է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծման գործընթացը։
(last modified 2025-10-27T07:32:43+00:00 )
Հոկտեմբեր 27, 2025 11:02 Asia/Tehran
  • Փաշինյանը հայտնեց՝ ինչպես կանցնեն Թուրքիա-Ադրբեջան և հակառակ ուղղով ընթացող բեռնատարները

Փաշինյանը նշեց, որ ընթացքի մեջ է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծման գործընթացը։

Հայաստանի Հանրապետությունը հենց այսօրվանից պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա երթուղով։

 Այս մասին 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք կարող ենք իրականացնել։ Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարայի անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, ապա մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչև Գորիս, Կոռնիձոր լավ վիճակում են գտնվում»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք կա, հետևաբար հնարավոր է նաև Ադրբեջանից Թուրքիա ուղղությամբ էլ բեռնատարների տարանցում իրականացնել։ Փաշինյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանի իրավիճակը մի փոքր տարբեր է՝ ընդգծելով, որ ներկայում ընթացքի մեջ է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծման գործընթացը։

Հոկտեմբերի 26-ին էլ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով թույլատրել ռուսական ապրանքների մուտքը Հայաստան։