Իրանը ու Հայաստանն քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i239036-Իրանը_ու_Հայաստանն_քննարկել_են_զբոսաշրջության_ոլորտում_փոխգործակցության_հեռանկարները
Իրանը ու Հայաստանն քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 09, 2025 18:18 Asia/Tehran
  •  Իրանը ու Հայաստանն քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Իրանը ու Հայաստանն քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում  զրուցել են  Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին եվ  Հայաստանի   Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը,  զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր  համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։