«Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար կա` 49 կամ 99 տարի. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239214-Թրամփի_ուղու_վերաբերյալ_2_սցենար_կա_49_կամ_99_տարի._Նիկոլ_Փաշինյան
Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2025 08:07 Asia/Tehran
  • «Թրամփի ուղու» վերաբերյալ 2 սցենար կա` 49 կամ 99 տարի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու ԱՄՆ համատեղ իրավաբանական անձ ստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին։

«Կլինի TRIPP ընկերություն կամ գործընկերություն. անվան վերջնականացումն ընթացքի մեջ է։ Կլինի տնօրենների խորհուրդը, որը կղեկավարի ընկերությունը, տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ–ն և Միացյալ Նահանգները, տնօրենների խորհրդում ներկայացվածությունը կախված կլինի մասնաբաժնից։ Սակայն կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` «Թրափի ուղի» ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։ Ըստ վարչապետի` Հայաստանն ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղու» վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 49 կամ 99 տարով։

«Պայմանները կապված են ներդրման և եկամտաբերության հետ։ Ներդրողը պետք է ունենա իր ներդրումներից եկամտաբերություն ստանալու երաշխիքներ։ Եթե մենք ասենք 5 տարով ենք տալու այդ հողը , ապա ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը հետ ստանալ»,– նշեց ՀՀ վարչապետը։