Հայաստանը եվրոպական ապագա չունի. քաղաքագետը նշել է պատճառները
Եվրոպական ապագա Հայաստանը չունի։ Եվրասիական վեկտորը՝ մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, երկրի կայունությունն ու պաշտոնությունն ապահովող միակ ուղղությունն է։ Այս մասին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանի ժամանակ:
Նրա կարծիքով՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության համար իրական պայմաններ այսօր չկան։ Անդամակցության ընթացակարգը ենթադրում է, առաջին հերթին, պաշտոնական հրավերի առկայություն, իսկ Հայաստանը հրավեր չի ստացել։
Բացի այդ, առկա է ԵՄ և ԵԱՏՄ իրավական սկզբունքների հիմնարար անհամատեղելիություն։ Եվրոպական դաշինքին անդամակցելը կպահանջի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ դա լուրջ տնտեսական ռիսկերի հետ կապված քայլ է։
«Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, չի կարող միանգամից երկու աթոռի վրա նստել։ ԵՄ անդամ լինելն ու ԵԱՏՄ-ի հետ առևտուր անելն անթույլատրելի է, և ոչ ոք Հայաստանին թույլ չի տա դա անել»,-նշեց նա։
Խոսելով Եվրամիության ընդլայնման հեռանկարների մասին՝ Բալասանյանը նշեց, որ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում հստակ նշված է՝ միակ երկիրը, որն իրապես հավակնում է մոտակա ժամանակներում անդամակցության, Մոնտենեգրոն է։ Այս պայմաններում Հայաստանի եվրոպական հեռանկարի քննարկումը, նրա խոսքով, զուրկ է գործնական իմաստից։