Apple–ը պատվիրակություն կգործուղի Հայաստան, իսկ Google–ի հետ կլինի համագործակցություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i239508-apple_ը_պատվիրակություն_կգործուղի_Հայաստան_իսկ_google_ի_հետ_կլինի_համագործակցություն
Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։
(last modified 2025-11-21T08:12:55+00:00 )
Նոյեմբեր 21, 2025 11:42 Asia/Tehran
  •  Apple–ը պատվիրակություն կգործուղի Հայաստան, իսկ Google–ի հետ կլինի համագործակցություն

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։

 Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄն–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20–ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։

«Դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple–ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է նաև Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։

«Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։