ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i239546-ՖԻՖԱ_ն_թարմացրել_է_ազգային_հավաքականների_վարկանիշային_աղյուսակը
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և 106-րդն է։
(last modified 2025-11-22T09:39:50+00:00 )
Նոյեմբեր 22, 2025 13:09 Asia/Tehran
  • ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և 106-րդն է։

Վարկանիշային աղյուսակի առաջատարների շարքում փոփոխություն չկա, լավագույն 10 թիմերն են` Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Գերմանիա, Խորվաթիա:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով աշխարհում 20-րդ և Ասիայում երկրորդ տեղը: