Սուրեն Պապիկյանն ու Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i239916-Սուրեն_Պապիկյանն_ու_Եգիպտոսի_ռազմարդյունաբերության_պետնախարարը_քննարկել_են_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ:
(last modified 2025-12-02T09:04:23+00:00 )
Դեկտեմբեր 02, 2025 12:34 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանն ու  Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։